Վանաձորում ինքնասպան է եղել 80-ամյա ծերունին, ով թողել է երկտող

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մարտի 13-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ժամը 16:00-ին սահմաններում Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի 10-րդ շենքի մոտ գտնվող տնակում կախված տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Վանաձորի բաժնի և Ոստիկանության Բազումի բաժանմունքի օպերատիվ խմբերը, ինչպես նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչները:
Օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել է Շինարարների փողոցի 10-րդ շենքի բնակիչ 80-ամյա Կառլեն Մ-ի դին, իսկ նրա մոտ հայտնաբերվել է նաև նամակ-երկտող, որտեղ գրված է, թե՝ “Խնդրում եմ իմ այս քայլի համար ոչ ոքի չմեղադրել”:
Փաստի առթիվ Ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:




Լրահոս