Երեկ՝ մարտի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ժամը 23:10-ի սահմաններում Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի բնակիչ 37-ամյա Կարեն Պետրոսյանը, վարելով “ՎԱԶ 21-06” մակնիշի՝ 28 ԼՍ 655 համարանիշի ավտոմեքենան, Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում՝ Մյասնիկյան գյուղի սկզբնամասում՝ երկաթգծի ուղեփակոցի մոտ, բախվել է Արմավիր-Գյումրի բեռնատար գնացքին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՎԱԶ 21 06-ի վարոդ Կ. Պետորսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երկաթգծի ուղեկալի արգելափակոցի վրա ժամանակավորապես երթևեկությունը դադարեցվել է, որպեսզի գնացքն անցնի, սակայն ՎԱԶ 21 06-ի վարորդը փորձել է արգելափակոցները շրջանցելով անցնել, սական բախվել է գնացքին, և գնացքը մոտ 10 մետր քշել-տարել է ՎԱԶ 21 06-ին: