Գյումրիում վթարային բնակելի բազմահարկերից եւ նախկին գործարանների խարխուլ հանրակացարանների շենքերից բացի կան նաեւ տասնյակ նախկին նախակրթարանների ու գրադարանների շենքեր, որոնք եւս չեն ամրացվել ու չեն վերականգնվել, 88-ի երկրաշարժից ի վեր չեն ծառայում իրենց բուն նպատակին: Այդ շենքերում շարունակում են բնակվել անօթեւան ընտանիքներ, որոնց մի մասին նախորդ տարիներին անգամ թույլատրվել է սեփականաշնորհել իրենց զբաղեցրած տարածքները: Սակայն այդ շինություններում բնակվող շատ ընտանիքներ չունեն երկրաշարժից անօթեւանի կարգավիճակ, այսինքն պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն, բայց չունեն նաեւ իրենց զբաղեցրած տարածքներն իրենց միջոցներով օրինականացնելու կամ ամրացնելու ու նորոգելու հնարավորություն: Եվ տարիներ շարունակ բնակվում են կոմունալ հարմարություններից զուրկ, կիսախարխուլ այդ շինություններում:
Գյումրիի Խրիմյան Հայրիկ փողոցի հարեւանությամբ գտնվող նախկին մանկապարտեզներից մեկի շենքում եւս բնակվում են այլ կացարաններ չունեցող ընտանիքներ: Նրանցից մեկը անօթեւանի կարգավիճակ չունեցող, 6 երեխաների միայնակ մայր Հեղինե Եղոյանի ընտանիքն է: Այս բազմազավակ ընտանիքը եւս գտնվում է սոցիալապես ծանր պայմաններում, վեց երեխաներից երեքը Գյումրու` վերջերս հատուկ խնամքի հաստատություն վերանվանված նախկին ,Հույսե մանկատան սաներն են:
Անցած ամիս լոսանջելեսյան բարեգործական հեռուստամարաթոնի ժամանակ հավաքված դրամական միջոցներով գնված վառելափայտի տրամադրման եւ տեսանյութ պատրաստելու նպատակով ,Շիրակ կենտրոնիե աշխատակիցները հերթական բարեգործական այցելություն են կատարել Հեղինեի ընտանիքին:
Առավել մանրամասն` ներկայացվող տեսանյութում: