Պուտինի մեթոդը. ի՞նչ կլինի, եթե ՆԱՏՕ-ի թեկուզ մեկ կործանիչ խփվի ռուսական զենքով. Le Figaro

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճակատագրի դառը հեգնանք կլինի, եթե Բաշար Ասադի փրկության համար Վլադիմիր Պուտինի օգտագործած մեթոդները հանգեցնեն այնպիսի հետևանքների, որոնց հանգեցրին Ջորջ Բուշի իմպերիալիզմը, ում նպատակն է դարձել Սադամ Հուսեյնի չեզոքացումը, գրում է Ֆիլիպ Ժելեն, հայտնում է Le Figaro-ն:

Մոտ մեկ շաբաթ առաջ Վլադիմիր Պուտինն անցել է Սիրիայում վճռական գործողությունների:

Փակուղում հայտնված ՆԱՏՕ-ն, ԱՄՆ ու նրանց դաշնակիցները բոլոր հիմքերն ունեն անհանգստության համար: Նրանք սխալվելու մտավախություն ունեն:

Թուրքիայի օդային տարածքի խախտումներն արդեն դարձել են Հյուսիսատլանտյան դաշինքի համերաշխության կայունության ստուգում: Ոչ ոք չի համարձակվի անգամ պատկերացնել, թե ինչ կլինի, եթե լոկ մեկ արևմտյան կործանիչ խփվի ռուսական զենքով, ով էլ որ կիրառի այդ զենքը:

Կրեմլի ղեկավարը համոզված է, որ Չեչնիայում մշակված մեթոդն ապացուցել է իր կենսունակությունը: Սակայն միանգամայն ապահով չէ կարգ ու կանոն հաստատել ռազմական գործողությունների թատերաբեմում, որտեղ միմյանց են բախվում երկու մրցակցող դաշինքներ: Որոշները մտավախություն ունեն, որպեսզի հանկարծ այդ կայծը չհրահրի Երրորդ համաշխարհային պատերազմը: Կարելի է հուսալ, որ բանը դրան չի հասնի, սակայն վտանգ կա, որ ընդդիմադիրները կհամախմբվեն ավելի ուժեղի կողքին, ինչպիսին է օրինակ «Իսլամական պետությունը»:




Լրահոս