
Աշխարհի ամենամեծ ռետինե բադն առաջին անգամ լողում է դեպի Նյու Յորք: Այն կդառնա ոստրեի ամենամյա փառատոնի հատուկ «հյուրը», հայտնում է New York Post-ը:
Ռետինե բադը մոտ 10 տոննա է, բարձրությունը հասնում է 18,6 մետրի:
Նիդերլանդացի նկարիչ Ֆլորենտին Հոֆմանը նման կոնստրուկցիաներ է ստեղծում 2007թ.-ից և հայտարարում, որ «ռետինե բադը սահմաններ չունի և քաղաքական ենթատեքստ չի պարունակում»: