Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերն անցած օրվա ընթացքում 67 ռազմական թռիչք են իրականացրել` հարձակման ենթարկելով Սիրիայի տարածքում ահաբեկիչների 60 օբյեկտ: Այս մասին լրագրողներին հայտնել է Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Իգոր Մակուշևը:
«Անցած օրերի ընթացքում Հմեյմիմ ավիաբազայից 67 ռազմական թռիչք է իրականացվել: Ինքնաթիռները խոցել են ահաբեկիչնհերի 60 օբյեկտ»,- ասել է նա:
Հիշեցնենք` ռուսական ավիացիան սեպտեմբերի 30-ից կետային հարվածներ է հասցնում Սիրիայի տարածքում ահաբեկիչների օբյեկտներին: