Պոլ Պոգբան շարք կվերադառնա մեկ շաբաթից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրինի «Յուվենտուս»-ի և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան շարք կվերադառնա մեկ շաբաթից:

Ֆուտբոլիստը հավաքականի կազմից հեռացել էր մարզման ժամանակ ստացած վնասվածքի պատճառով:  Իտալական ակումբի պաշտոնական կայքը հաղորդում է, որ  վնասվածքը լուրջ չէ, սակայն ֆրանսիացին կկարողանա դաշտ վերադառնալ միայն մեկ շաբաթից։

Այսպիսով, Պոգբան բաց կթողնի հոկտեմբերի 11-ին կայանալիք ընկերական հանդիպումը դանիացիների հետ։ Նա բաց էր թողել նաև երեկ կայացած Հայաստանի հավաքականի հանդիպումը:




Լրահոս