Հայաստանում հոկտեմբերի 10ի լույս 11ի գիշերը, պայմանավորված եղանակի պարզեցմամբ և լրացուցիչ` հյուսիս արևմուտքից ցուրտ արկտիկական օդային հոսանքների ներթափանցմամբ, սպասվում է ջերմաստիճանի անկում մոտավորապես 45°Cով: Հոկտեմբերին 9ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Լեռնային մի շարք շրջաններում, հիմնականում Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի լեռներում, Կոտայքիլեռնային շրջաններում ցրտահարության վտանգ կա: Այս տարածքների առանձին հատվածներում գիշերային ժամերին հնարավոր է ջերմաստիճանի նվազում մինչև 2 5°C:
Ցրտահարության առումով հատկապես խոցելի կլինեն Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի, Արթիկի և Մարալիկի հատվածը և հարակից գյուղերը, Լոռու մարզից խոցելի կլինեն Տաշիրը, Ստեփանավանը և հարակից բնակավայրերը, Արագածոտնից` Ապարանը և հարակից գյուղերը, Կոտայքից` Հրազդանը և հարակից գյուղերը և Գեղարքունիքի մարզից` Գավառը, Վարդենիսը և հարակից գյուղերը», «Արմենպրես»ի հաղորդմամբ` նշեց օդերևութաբանը` հավելելով, որ վաղը օրվա երկրորդ կեսից ցիկլոնն աստիճանաբար կտեղափոխվի դեպի արևելք` իր տեղը զիջելով անտիցիկլոնային դաշտին:
«Վաղը, կեսօրից հետո հանրապետությունում կդիտիվ տեղումների դադար և եղանակի պարզեցում, հոկտեմբերի 11ին և 12ին հանրապետությունում կդիտվի առանց տեղումների եղանակ, 12ին օդային հոսանքները կփոխեն իրենց ուղղությունը և
հյուսիսարևմտյանից կդառնան հարավարևմտյան, հանրապետություն կներթափանցեն տաք օդային հոսանքներ և հոկտեմբերի 12ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 34°ով»,ասաց Սուրենյանը:
Մասնագետի փոխանցմամբ, հոկտեմբերի 1819ին հանրապետությունում կգրանցվի մոտավորապես 2324˚C տաքություն: Հոկտեմբերի 13ից հանրապետության տարածքին է մոտենալու միջերկրածովյան հաջորդ ցիկլոնը, որը բավականին տեղումնաբեր է և հոկտեմբերի 13ի երեկոյան ժամերին, 14ին, 15ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում:
«Սակայն օդի ջերմային ֆոնում էական փոփոխություններ չեն կանխատեսվում, միայն հոկտեմբերի 14ի ցերեկը սպասվում է ջերմաստիճանի նվազում 23 աստիճանով և Արարատյան դաշտում գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 811,
իսկ ցերեկային ժամերին 1820 աստիճանի սահմաններում: Հոկտեմբերի երկրորդ տասնօրյակում տեղումների քանակը նախորդ տասնօրյակի համեմատ կլինի բավականին քիչ»,տեղեկացրեց նա: Հոկտեմբերի առաջին կեսին հանրապետության գրեթե ողջ տարածքում տեղացել են անձրևներ, որոնք ուղեկցվել են ամպրոպներով: Հոկտեմբերին սովորաբար տեղումները թափվում են այնպիսի ամպերից, որոնք ամպրոպներ չեն առաջացնում, սակայն այս տարվա հոկտեմբերն աչքի ընկավ ամպրոպային ակտիվությամբ, որը բնորոշ է մայիսին: