Աշխարհի տարբեր երկրներում մարտի 8-ը տոնում են որպես կանանց միջազգային օր: Գեղեցկության եւ մայրության տոնի առթիվ «Ժողովուրդ»-ը փորձեց հետաքրքրվել, թե ինչ նվերներ է պատրաստել իր ընտանիքի կանանց համար ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: «Ծաղկեփունջ եմ նվիրելու: Ե՛ւ կնոջս, ե՛ւ աղջիկներիս, ե՛ւ հարսիս հրավիրելու եմ ռեստորան»,-ասաց Հ. Աբրահամյանը: Իսկ ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանի համար մարտի 8-ի գիշերը շատ բարդ է լինելու, քանի որ նա ողջ գիշեր մտածելու է, թե ինչ նվիրի. «Գիտեք, ուսանող աղջիկներ ունեմ, եւ բավական բարդ է, քանի որ ուսանողները պահանջկոտ են, եւ դրա համար պետք ողջ գիշեր մտածեմ, թե ինչ պետք է անեմ»:
ՄՏԱԾՎԱԾ ԾԱՂԿԵՓՈՒՆՋ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ