ԲԱՑԱՍԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ բնապահպանության նախարարությունը ստացել է Երեւանի վարչական տարածքում բաց հանքի շահագործման նախագիծ: Նախաձեռնությունը «Վարդենիսի քարհանք վարչություն» ընկերությանն է: Հանքը գտնվում է Սեզոնային գետի ձախ ափին, եւ նախագծում նշված է, որ նախատեսված է բաց շահագործման համար: Երեւանի քաղաքապետարանը բացասական պատասխան է տվել բաց հանքի շահագործման նախագծին: Ըստ քաղաքապետարանի՝ հանքի շահագործման դեպքում լինելու են պայթյուններ, ինչն առաջացնելու է փոշու կուտակումներ առանց այդ էլ աղտոտված մայրաքաղաքում: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ այդ ընկերության սեփականատերը Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանն է: Նրան է պատկանում նաեւ Վարդենիսի կարմիր տուֆի հանքը:




Լրահոս