
Երեւանի Տերյան-Սայաթ Նովա փողոցների խաչմերուկում՝ Կենտրոն վարչական շրջանի վարչակազմի շենքի դիմաց, երեկ՝ ժամը 17:00-ի սահմաններում, հանկարծամահ է եղել դերասան Հովիկ Վանյանը: Ըստ NEWS.am-ի՝ վերջինս 65 տարեկան էր: Մինչեւ մահը նրա ինքնազգացողությունը վատացել է: Անցորդները փորձել են օգնություն ցույց տալ: Սակայն մինչեւ շտապօգնության ժամանելը դերասանը մահացել է: Նախնական տեղեկություններով՝ մահը վրա է հասել ինֆարկտից: