Կարմիր շրթներկն ակտուալ չէ. սեզոնի հակաթրենդներն` ըստ ոճաբանի (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշնանային նորաձեւությունը թելադրում է իր կանոնները` հիշեցնելով ոչ միայն այն մասին, թե ինչ է հարկավոր հագնել այս սեզոնին, այլեւ թե ինչն է հակացուցված: «Ժողովուրդ»-ը զրուցել է ոճաբան Արփինե Կոշտոյանի հետ` պարզելու համար, թե որոնք են այս տարվա աշնանային սեզոնի հակաթրենդները:

Free-shipping-leggins-for-women-2013-fashion-candy-color-women-s-ankle-length-legging-black-pencil

Նրա խոսքով` սեզոնի գլխավոր հակաթրենդներից մեկը համարվում են լեգգինսները, այն էլ գունավոր պրինտներով. «Սրանք այլեւս նորաձեւ չեն եւ համարվում են անտիթրենդ, դրանք ընդգծում են մարմինը եւ տգեղ կերպով են ցույց տալիս ոտքերի կառուցվածքը»,-ասաց նա:

krunk

Ի դեպ, ի տարբերություն նախորդ տարիների՝ այլեւս մոդայիկ չեն նաեւ ոտքերը կիպ գրկող ջինսե տաբատները: Սեզոնի հաջորդ հակաթրենդը, ըստ ոճաբանի, բարձրակրունկ կոշիկներն են. «Խոսքը, հատկապես, չափից ավելի բարձր կոշիկների մասին է, որոնք նորաձեւությունից ամբողջովին դուրս են մղվել: Արդեն անտիթրենդ են համարվում նաեւ հատուկ պլատֆորմով բոթասները»:

2

Ըստ Ա. Կոշտոյանի` սեզոնի հակաթրենդներից են մարմինը կիպ գրկող զգեստները` տարբեր բացվածքներով. «Մինի զգեստները եւս դուրս են մղվել նորաձեւությունից. թրենդային է համարվում միդի եւ մաքսի չափը»:

Ոճաբանի խոսքով՝ այլեւս ակտուալ չէ նաեւ պայուսակի եւ կոշիկի միանման համադրությունը: «Որքան տարբեր, այնքան հետաքրքիր»,-խորհուրդ տվեց նա:
Ա. Կոշտոյանը շեշտեց նաեւ, որ արհեստական եղունգներ ունենալն այլեւս մոդայիկ չէ: Նրաձեւ չեն նաեւ ձեւավոր, զարդանախշ եղունգները. «Ողջ աշխարհն այսօր ձգտում է բնական վիճակի, արհեստական ոչինչ այլեւս նորաձեւ չէ, այդ թվում` մազերի հարդարումը օմբրե էֆեկտով»,-նկատեց նա:

3

Անտրիթրենդ է համարվում նաեւ ամբողջական հավաքածուի տեսքով զարդերի տեսականու կրումը: Չի կարելի համադրել հատկապես նույն հավաքածուի վզնոցը, բազկակալը, մատանին եւ այլ զարդեր:

Ինչ վերաբերում է շպարին, ապա այս տարի կարմիր շրթներկը, ի տարբերություն նախորդ տարիների, երբ այն չափազանց նորաձեւ էր, դարձել է հակաթրենդ:

Աննա Բաբաջանյան




Լրահոս