ԿՔՆՆԱՐԿԵՆ 2

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նախօրեին հանդես էր եկել առաջարկով, որ ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն» կուսակցությունները Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցեն միասնական ցուցակով: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե իրենք այդ հարցը կքննարկեն առաջիկայում, երբ անդրադառնան ավագանու ընտրությունների հարցերին: ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը եւս նշեց, որ ՀՅԴ-ում չեն քննարկել Զուրաբյանի առաջարկը, ավելին, ՀՅԴ-ն չի անդրադարձել ավագանու ընտրություններին ընդհանրապես: «Դեռ ժամանակ ունենք, կանդրադառնանք»,-ասաց նա:




Լրահոս