
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 22-ին կմեկնի Իսպանիա` «իրեն ցուցանելու, այլոց դիտելու», հատկապես Ալիեւի միջազգային մեկուսացման, ՄԱԿ-ի ամբիոնից, ՀՀԿ-ականների կարծիքով` յուր «շռնդալից» ելույթից հետո, ինչպես նաեւ եւս մեկ անգամ ստանալու եվրոպացիքի «ադաբրյամս»-ը սահմանադրական փոփոխությունների եւ հանրաքվեի առնչությամբ: Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում այդ օրը տեղի է ունենալու ԵԺԿ հերթական համագումարը, որը երկու տարին մեկ է տեղի ունենում: Մադրիդ նա կմեկնի ՀՀԿ արտաքին կապերի գծով փոխնախագահ Արմեն Աշոտյանի «ուղեկցությամբ»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: