
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, Երեւանում գործող հայտնի «Քարֆուր» սուպերմարկետում առևտրի ծավալների կտրուկ անկում է արձանագրվում, ընդ որում, ամեն ամիս նախորդի համեմատ անկումը հասնում է ավելի քան 10 տոկոսի։
Մեր աղբյուրները հայտնում են, որ հսկայական այդ սապերմարկետում առևտրի ծավալները մոտ են սովորական միջին խանութի առևտրի ծավալներին։ Ըստ որոշ գնահատականների՝ դա պայմանավորված է հիմնականում գնային քաղաքականությամբ, որն իրականացնում Է «Քարֆուրը»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։