Զավեշտալի փակուղի. Գալուստ Սահակյանը մերժել է Զարուհի Փոստանջյանին. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը, մեր տեղեկություններով, օրերս ԱԺ նախագահին գրություն է ներկայացրել այն մասին, որ այսուհետ խմբակցության ղեկավարն ինքն է: Սակայն Գալուստ Սահակյանը պահանջել է «ըստ կանոնակարգի» ներկայացնել խմբակցության նիստի արձանագրությունը՝ խմբակցության բոլոր պատգամավորների գրավոր համաձայնություններով: Հիշեցնենք, որ «Ժառանգության» ցուցակով ԱԺ մտած պատգամավորներն են Խաչատուր Քոքոբելյանը, Ալիկ Արզումանյանը, Թեւան Պողոսյանը, Ռուբիկ Հակոբյանը եւ Զարուհի Փոստանջյանը։ Եվ բոլորը գիտեն, որ վաղուց «Ժառանգություն» խմբակցություն, որպես այդպիսին, չկա, ըստ այդմ՝ խմբակցության նիստեր էլ չեն հրավիրվում:

«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հաստատեց մեր տեղեկությունը. «Զարուհի Փոստանջյանը պահել է բոլոր ընթացակարգերը եւ այն նույն քայլերը, ինչ եղել է մինչեւ հիմա, եւ եթե իշխանություններն ինչ-որ նոր պահանջներ են դնում, դա ընդամենը ցույց է տալիս իրենց կողմնակալ մոտեցումը»: Արմեն Մարտիրոսյանին հայտնի չէ, թե ինչ է հետեւելու այս գրագրությանը՝ մերժվելո՞ւ է Փոստանջյանի դիմումը, թե՞ ոչ։ «Չգիտեմ, թէ հաջորդիվ ինչ է լինելու, որովհետեւ ես չգիտեմ, թե իշխանության երեւակայությունն ինչ ուղղությամբ կընթանա»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս