
Ոստիկանները ձերբակալել են ամերիկյան Տեխաս նահանգի բնակչին, ով փորձել է իր բեռնատարի բեռնախցիկի մեջ ԱՄՆ տեղափոխել 39 անօրինական ներգաղթյալների, փոխանցում է Associated Press-ը:
Ոստիկանության տվյալների համաձայն՝ կասկածյալը ձերբակալվել է: Նրան են առաջադրվել երկրի տարածքում մարդկանց անօրինական տեղափոխման համար մեղադրանքները: Իշխանությունները հայտարարել են, որ Կենտրոնական Ամերիկայի 39 ներգաղթյալներ հայտնաբերվել են բեռնատարի կանգառում: Իրավապահ մարմինների աշխատակիցները ներգաղթյալներից շատերի մոտ թթվածնային անբավարարվածություն և ջրազրկում են հայտնաբերել:
Նշվում է, որ եթե տղամարդը մեղավոր ճանաչվի, ապա նրան կարող է 10 տարվա ազատազրկում սպառնալ: