Արա Աբրահամյանի եղբորը տուգանել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ջեյ Սի Էյ» Հայաստանի ոսկերչական ընկերություն» ՓԲԸ-ն, որի տնօրենների խորհրդի նախագահը ալամ աշխարհի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եղբայր, ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Աբրահամյանն է, ֆինանսների նախարարության կողմից սիմվոլիկ տուգանքի է ենթարկվել: Նշված ընկերության մասնագետ Վանուշ Բարսեղյանը 2015-ի սեպտեմբերի 11-ին արտահանում մաքսային ընթացակարգով հայտարարագրել է թանկարժեք քարերով ոսկյա զարդեր:

Սակայն հետագայում դիմելով մաքսային ծառայությանը՝ տեղեկացրել է, որ հայտարարագրում սխալ է թույլ տվել եւ պետք է շտկի: Արդյունքում, որոշվել է ընկերությանը տուգանել 50 հազար դրամի չափով:

Իհարկե, հասկանալի է, որ ադամանդի բիզնեսով զբաղվողի մի սխալը կարող է միլիոններ արժենալ, ուստի տարօրինակ է, որ բավարարվել են տխրահռչակ Գագիկ Աբրահամյանի նվազագույն տուգանքով:




Լրահոս