Ստամբուլում ձերբակալվել է Today’s Zaman անգլալեզու առաջատար թերթի գլխավոր խմբագիր Բյուլենթ Քենեշը, գրում է Lenta.ru-ն: Նա մեղադրվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին թվիթերում վիրավորանք հասցնելու մեջ, ասվում է պարբերականի կայքում:
Նշվում է, որ ձերբակալության պահին Քենեշը գտնվել է աշխատավայրում:
Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ՝ հաջորդ ամիս կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին շարունակվում են անկախ ԶԼՄ-ներին նախազգուշացնելու և ազատ խոսքը սահմանափակելու կառավարության փորձերը:
Ավելի վաղ Sözcü daily պարբերականի երկու սյունակագիր մեղավոր էին ճանաչվել և 1 տարվա ազատազրկման դատապարտվել՝ Էրդողանի և նրա դաշանկիցների հասցեին վիրավորանքի համար: