Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար եւ Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ «Անանիա Շիրակացի» մեդալով պարգեւատրվել է 1 հոգի, «Երախտագիտություն» մեդալով՝ 7 հոգի:
Նախագահի հրամանագրով` 2015 թվականի հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքն անկորուստ անցկացնելու աշխատանքներին աջակցելու, հրդեհավտանգ իրավիճակները վերահսկելու եւ հրդեհների դեմ պայքարին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության 20 աշխատող պարգեւատրվել է «Երախտագիտություն» մեդալով: Ծառայության 150 աշխատող, համաձայն Նախագահի կարգադրության, արժանացել է դրամական պարգեւատրման:
Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագրեր և կարգադրություն պարգևատրելու մասին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ