
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բանակցություններ են վարել, փոխանցում է BBC-ն:
Բաքինգեմշիր կոմսությունում գտնվող Չեքերս նստավայրում երկրների առաջնորդները քննարկել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը, ինչպես նաև Ուկրաինայի իրավիճակը:
«Կողմերը համաձայնության են եկել այն մասին, որ Եվրամիությունը պետք է պահպանի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ մինչև Մինսկի համաձայնագրի լիարժեք իրականացումը»,-ասվում է բրիտանական կառավարության ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Քեմերոնը և Մերկելը կողմ են արտահայտվել նաև Ուկրաինային ֆինանսական աջակցության ցուցաբերմանը, փոխանցում է ТАСС-ը:
Երկրների առաջնորդները քննարկել են նաև Սիրիայի իրավիճակը: Նրանք եզրահանգման են եկել, որ կոնֆլիկտը պետք է կարգավորվի քաղաքական ճանապարհով: