ՍՊԱՍՈՒՄՆԵՐ ՉՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Դերասանուհի ԱՆՆԱ ՊԱՆԻՆ կանանց միամսյակի առթիվ նվերներ պատրաստում է մայրիկին, տատիկին, քույրիկին: Ինքն իր համար ոչ մեկից ոչ մի նվեր չի ուզում, երբեք հատուկ պատվերներ չի տալիս: Դեռ չգիտի՝ մարտի 8-ն ինչպես կանցկացնի, հնարավոր է՝ աշխատանքային օր լինի իր համար, բայց կփորձի գոնե այդ օրը տոնական դարձնել: «Չգիտեմ ինչու, այս տարի որեւէ սպասելիք չունեմ, բայց չունենալով հանդերձ, անակնկալներ լինում են: Բնականաբար, ինչ-որ կերպ պետք է նշեմ, գուցեեւ ընկերուհիների, տան անդամների հետ կամ էլ…»,-բազմանշանակ ասաց դերասանուհին:
Աննան շնորհավորեց իգական սեռի բոլոր ներկայացուցիչներին. «Ուզում եմ, որ մենք բոլորս մեր զգացմունքներում կայուն լինենք, որ տղամարդիկ ճիշտ գնահատեն կանանց՝ թե՛ իրենց կողակիցներին, թե՛ մայրերին, թե՛ քույրերին: Ուզում եմ, որ սեր լինի բոլորի սրտերում, միշտ սիրենք, լինենք սիրված: Բոլոր այն կանայք, որոնք երազում են մայրանալու մասին, թող բնության այդ հրաշքն իրենց հետ կատարվի: Կյանք արարեն իրենց մեջ, լույս աշխարհ բերեն հայորդիների ու գեղեցիկ հայուհիների: Միշտ լինեն գեղեցիկ, հմայիչ` անկախ իրենց արտաքին տեսքից: Կանացի երջանկություն եմ մաղթում բոլոր կանանց»: 




Լրահոս