Թուրքիայի մայրաքաղաքում խաղաղ ցույցի ժամանակ գրանցված երկու պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ: Տասնյակ մարդիկ վիրավորվել են: Այս մասին հայտնում է Dogan News Agency-ն:
Հետաքննության առաջին տվյալների համաձայն` պայթյուններն իրականացրել է ահաբեկիչ-մահապարտը, հայտնում է Reuters-ը:
Ողբերգությունը գրանցվել է Անկարայի երկաթգծի կայարանի շրջանում: Այնտեղ այսօր առավոտյան սկսել էին հավաքվել արհմիություններից ակտիվիստներ` մասնակցելու խաղաղության ու ընդդեմ ահաբեկչության խաղաղ ցույցին: