Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը կարող է հանգեցնել Ադրբեջանի կողմից վտանգավոր ռազմական պատասխանի: Այս մասին ինչպես հայտնում է ադրբեջանհական «Թրենդ» գործակալությունը, հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պարտավորվել են քայլեր ձեռնարկել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Մենք նրանց հավատացնում ենք բանակցային գործընթացին մեր նվիրվածությունը»,- ասել է Ուորլիքը:
Նրա խոսքով` տարածաշրջանում լարվածությունը բարձր է և ԵԱՀԿ ՄԽ նախազգուշացնում է կողմերին ձեռնպահ մնալ քայլերից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի նոր էսկալացիային:
«Համանախագահները կայեցելեն տարածաշրջան այս ամսվա վերջին, որպեսզի հանդիպենք նախագահների հետ ու նրանց նախապատրաստեն հաջորդ գագաթնաժողովին: Մենք ակնկալում ենք, որ նրանց հանդիպումը կնպաստի բանակցային գործընթացում առաջընթացին ու ներդրում կունենա անվտանգության ոլորտում իրավիճակի կայունացմանը»,- ասել է նա: