ՄՈՏԵՆՈՒՄ Է «ՍԱՏՈՒՐՆ»-Ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՄՆ Նյու Յորք քաղաքը պատրաստվում է «Սատուրն» փոթորկի մոտենալուն: Այդ մասին նախազգուշացրել են տեղի օդերեւութաբանները: Նրանց խոսքով՝ փոթորիկն ուժգին քամիների պատճառ կդառնա, ինչը կարող է հանգեցնել էլեկտրաէներգիայի լարերի վնասմանը: «Սատուրն»-ն արդեն առանց էլեկտրաէներգիայի է թողել Վիրջինիա նահանգի շուրջ 200.000 եւ Նյու Ջերսի նահանգի մոտ 40.000 տներ: Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերին Նյու Յորքում «Սենդի» փոթորիկը 100 մարդու կյանք էր խլել, իսկ նյութական վնասը գերազանցել էր 50 մլրդ դոլարը: 




Լրահոս