NEWSru.com-ը գրում է, որ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում աֆրիկյան առյուծը հարձակվել է վայրի կենդանիների կացարանի աշխատակցուհու վրա: Ստացված վնասվածքներից 26-ամյա աղջիկը տեղում մահացել է: Միջադեպը տեղի է ունեցել խոշոր կատուների համար նախատեսված Cat Haven կացարանում: Շրջանի շերիֆի տեղակալը, ժամանելով դեպքի վայր, գնդակահարել է առյուծին: Ամեն տարի Cat Haven է այցելում մոտ 10 հազար մարդ:
ՀԱՐՁԱԿՎԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ