ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀԱՐՑ. Քաղաքացին ինչպե՞ս կարող է ձեռք բերել անձնագիր սեղմ ժամկետներում:
Հովհաննես Թորոսյան (31 տարեկան, 
ծրագրավորող)  
ՊԱՏԱՍԽԱՆ. Համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում, համաձայն ՀՀ կառավարության որոշման, ՀՀ քաղաքացու ցանկությամբ կարճ ժամկետում ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու ծառայությունների վճարների չափը սահմանվել է՝
1. ՀՀ քաղաքացու կորած անձնագրի փոխարեն նոր անձնագիր տալը՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում արժե 60.000 դրամ,
2. ՀՀ քաղաքացու կորած անձնագրի փոխարեն նոր անձնագիր տալը՝ 3-րդ աշխատանքային օրը արժե 50.000 դրամ,
3. ՀՀ քաղաքացու կորած անձնագրի փոխարեն նոր անձնագիր տալը՝ 5-րդ աշխատանքային օրվա ընթացքում արժե 40.000 դրամ,
4. ՀՀ քաղաքացու անձնագիր տալը կամ փոխանակելը՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում արժե 20.000 դրամ,
5. ՀՀ քաղաքացու անձնագիր տալը կամ փոխանակելը՝ 3-րդ աշխատանքային օրվա ընթացքում արժե 10.000 դրամ:
Նշված գումարները չեն ներառում նախատեսված պետական տուրքերը:
ՀՀ ոստիկանության անձնագրային 
եւ վիզաների վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ընդամենը անձնագրի տրամադրման ընթացքն արագ կազմակերպելու համար ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը շատերի աշխատավարձին հավասար գումարներ է ակնկալում: Նման ծառայությունը, անշուշտ, պետք է վճարովի լինի, բայց  անվիճելիորն ներկայացված սակագների վերջին 0-ն ավելորդ է: 




Լրահոս