Լոնդոնի «Չելսի»-ի և Իսպանիայի հավաքականի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը չի ափսոսում կատալոնական «Բարսելոնա»-ից հեռանալու համար: Նա սկսել է ավելի շատ խաղային ժամանակ ստանալ նոր ակումբում։
«Երբ ֆուտբոլիստը սկսում է ավելի շատ խաղային ժամանակ ստանալ, նա ավելի վստահ և երջանիկ է դառնում, գտնում է ռիթմը և փորձում է այնպիսի բաներ, որոնք չէր անի դաշտում, եթե փոխարինման դուրս գար մի քանի րոպեով։ «Բարսելոնա»-ից հեռանալը բարդ էր, սակայն լիովին գոհ եմ, որ որոշել եմ տեղափոխվել «Չելսի»,- նշել է Պեդրոն: