ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀԱՐՑ. Աղջիկս գտնվում է երեխայի խնամքի համար տրվող արձակուրդի 3-րդ տարում: Հուլիսին պետք է 2-րդ երեխան ունենա: Հիմա ի՞նչ պետք է անի նա, որպեսզի կարողանա օրինական ճանապարհով երկարացնել 2-րդ երեխայի համար հատկացվող արձակուրդը:
Սուսաննա Ավետիսյան (61 տարեկան, 
ք. Արտաշատ)  
ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում) «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ նպաստները հաշվարկվում են վարձու աշխատողի՝ օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձից (եկամտից):
Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների (այսուհետ՝ հաշվարկային ժամանակահատված) համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով:
Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների փոխարեն, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, հաշվի է առնվում մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող՝ համապատասխան թվով հերթական օրացուցային ամիսների համար վճարված եկամուտը: 
Հաշվի առնելով վերոգրյալը՝ խնդրո առարկա դեպքում անձը կարող է դիմել երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ հղիության եւ ծննդաբերության նպաստը ստանալու, որից հետո, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդը ձեւակերպելու համար:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի 
նախարարության աշխատանքի 
եւ զբաղվածության վարչություն 
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անկասկած գովելի է, որ ծնելիության աճը խրախուսվում է, բայց, ինչպես բոլոր նման առիթներով, արժե արձանագրել, որ նորաստեղծ եւ աճող ընտանիքներին աջակցող ծրագրերն ավելի մեծ նյութական ուղղվածություն պետք է ունենան ու ավելի առարկայական դառնան: 




Լրահոս