
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները սպառնում են մահապատժի ենթարկել 180 ասորի քրիստոնյաների, ովքեր առևանգվել էին սիրիական Էլ-Հասակե մարզում, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ասորի համայնքի ներկայացուցչի հայտարարությանը:
Հինգշաբթի օրը արաբական որոշ հեռուստաալիքներ տեսանյութ են հրապարակել, որը համացանցում տարածել են իսլամիստները: Տեսանյութում ահաբեկիչները անապատում մահապատժի են ենթարկում 3 ասորիների:
«Նրանք 12 մլն դոլար են պահանջել 180 մարդու կյանքի դիմաց»,-ասել է ասորի համայնքի ներկայացուցիչը: