Սիրիական բանակը ՌԴ ռազմատիեզերական ուժերի աջակցությամբ ազատագրել է Իդլիբի մերձակա հովիտը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիական բանակը շարունակում է ազատագրել ահաբեկիչների կողմից զավթած տարածքները: Սիրիական բանակն ամբողջությամբ ազատագրել է Իդլիբ քաղաքից ոչ հեռու գտնվող Կըն հովիտը, փոխանցում է Reuters-ը:

Ինչպես հայտնել է սիրիական բանակի գեներալ Սամիր Սուլեյմանը՝ ազատագրված Կըն հովտում ճնշումների արդյունքում զինյալները լքել են բնակավայրերը: Նրա խոսքով՝ այժմ զինծառայողները ականանետներից մաքրման աշխատանքներ են տանում:

Նա նաև նշել է, որ սիրիական բանակին հակազդեցություն ցուցաբերած զինյալները պատկանում են «Ֆրոնտ ան-Նուսրա»-ին, որը «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման ճյուղերից է:

Ռուսական ավիացիայի հարվածները Կըն հովտում և Ջիսր-էշ-Շուգուր խոշոր քաղաքում, որը զինյալների հենասյունն է, լրջորեն խաթարել են ահաբեկիչների մարտունակությունն ու խթանել սիրիական բանակի հարձակմանը:




Լրահոս