Մայրաքաղաք Երևանը 2797 տարեկան է: Երևանի տոնն ավանդական է դարձել 1983 թվականից: Տոնակատարությանը սովորաբար մասնակցում են Երևանի բնակչության մեծ մասը և բազմահազար հյուրեր հանրապետության տարբեր մարզերից:
Երևանցիները սիրում են Երևանը: Քաղաքի մասին միայն ոգևորությամբ են խոսում: ArmLur.am-ի կողմից հարցվածները վստահ են՝ Երևանը ծաղկող քաղաք է, իսկ այն իր բնակիչներով է ծաղկում:
Իսկ թե ինչպիսին են հայերը երազում տեսնել մայրաքաղաքը, ինչը կցանկանային փոխվեր և ինչ են մաղթում Երևանին փորձեցինք պարզել հարցման միջոցով:
Տաթև Հարությունյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան