
Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը դարձել է ֆուտբոլի Իսպանիայի հավաքականի կազմում ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստը:
Լյուքսեմբուրգի հավաքականի դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղում Ֆաբրեգասի փոխանցումից հետո գոլի հեղինակ է դարձել «Վալենսիա»-ի հարձակվող Պակո Ալկասերը:
Դա 28-ամյա կիսապաշտպանի 28-րդ գոլային փոխանցումն էր Իսպանիայի հավաքականում: Այսպիսով, նա գերազանցեց Չավի Հերնանդեսի ռեկորդը: