
Առաջիկա գիշերը եւ վաղը ցերեկը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդերեւութաբաններն ամենուրեք կանխատեսում են քամու ուժգնացում մինչեւ 20-33 մ/վրկ, ջերմաստիճանի աստիճանական բարձրացումը կշարունակվի:
“Հայպետհիդրոմետի” տվյալներով, Երեւանում առաջիկա գիշերը եւ վաղը ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ` քամու ուժգնացմամբ մինչեւ 18-23 մ/վրկ: Գիշերը մայրաքաղաքում կլինի +4+6, ցերեկը`+21+23 աստիճան: