Թուրքիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 86-ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչև 86 է հասել այսօր առավոտյան Թուրքիայում գրանցված երկու պայթյունների զոհերի թիվը: Ինչպես հայտնել է Թուրքիայի ազգային անվտանգության առողջապահության նախարար Մեհմետ Մյուէզզինօղլուն, 186 մարդ հիվանդանոցում բուժօգնություն է ստանում, 28-ի վիճակը ծանր է:

Ավելի վաղ Անկարայի գլխավոր դատախազ Խարուն Կոդալակը հայտնել է 47 զոհի մասին:

Տուժածների շարքում 9 ոստիկան կա, հայտարարել է Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Սելյամի Ալտինոկը:




Լրահոս