![](https://armlur.am/wp-content/uploads/2014/08/markinyos.jpg)
Լոնդոնի «Չելսին» ձմռանը փորձելու է ձեռք բերել ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի պաշտպան Մարկինյոսին: Այդ մասին տեղեկացնում է «Daily Mail»-ը։
Ամռանը լոնդոնցիների երկու առաջարկն էլ մերժվել է: «Կապույտների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բրազիլացուն դիտարկում է որպես այլընտրանք Ջոն Սթոունզին, ում տրանսֆերն իրականացնելն ավելի բարդ է։