Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել: Այդ պաշտոնը նա զբաղեցնում էր 2000 թ.-ից: “ՀԺ”-ի տեղեկություններով` Տիգրան Սահակյանին պարտադրել են հրաժարական տալ: Վերջինս իր շրջապատում հայտարարել է, թե ինքն է որոշել “թքել դուրս գալ, քանի որ հոգնել է”: Սակայն, ըստ դատական համակարգին մոտ կանգնած թերթի աղբյուրների, Տիգրան Սահակյանի դեմ ինչ-որ կոմպրոմատներ են հավաքվել և այլևս ակնհայտ է, որ նա կարող է քավության նոխազ դառնալ ու նրա պաշտոնանկությունը կմատուցվի, որպես “դատական համակարգի մաքրում”: Տիգրան Սահակյանը մինչև հրաժարական տալը` նախ արձակուրդ է վերցրել, իսկ երեկ արդեն հրաժարականի դիմում է ներկայացրել: Հրաժարականը պետք է քննի ՀՀ արդարադատության խորհուրդը և եթե այս մարմինը հաստատի այն, ինչը կասկածից վեր է, որ կանի, հետո ԱԽ-ն կդիմի հանրապետության նախագահին Սահակյանի լիազորությունները դադարեցնելու համար: Պաշտոնի թավուր մնալուց հետո պետք է մրցույթ հայտարարվի: ՀՀ արդարադատության խորհուրդը` ստացված հայտերով պետք է ընտրի մեկին և նրա թեկնածությունը ներկայացնի հանրապետության նախագահին ՀՀ վերաքննիչ դատարանի նախագահի պաշտոնում հաստատելու համար:
ՀԺ. Վերաքննիչ դատարանի նախագահին պարտադրել են հրաժարական տալ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ