Տարոն Մարգարյանը հետևել է Էրեբունի վարչական շրջանում ընթացող միջոցառումներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության առաջին օրվա միջոցառումների շրջանակում Էրեբունի վարչական շրջանի Էրեբունի փողոցը վերածվել էր տոնական մեծ տոնավաճառի: Տեղադրված մի քանի տասնյակ տաղավարներում հայկական ու ավանդական ցուցահանդես-վաճառք էր: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաք այցելած հյուրերի հետ միասին, տոնախմբող երևանցիների ուղեկցությամբ շրջել ու ծանոթացել է փողոցի ողջ երկայնքով ներկայացված ժողովրդական արվեստի գործերին, ազգային խաղերի, տարազի ու խոհանոցի ցուցադրություններին:

Տոնախմբության մասնակիցները քաղաքապետին սիրով առաջարկել են օգտվել տոնական հյուրասիրությունից: Շնորհակալություն հայտնելով նրանց` տոնին իրենց ակտիվ մասնակցությունն ունենալու համար, Տարոն Մարգարյանը նկատել է, որ արդեն ավանդական դարձած այս միջոցառումը դարձել է սիրված ոչ միայն էրեբունցիների, այլև մայրաքաղաքի բոլոր բնակիչների համար: Իրենց գոհունակությունը փոխանցելով Երևանի տոնը մեծ տոնախմբության վերածելուն նպաստելու համար` միջոցառումներին մասնակից բնակիչները շնորհավորել են Տարոն Մարգարյանին Երևանի օրվա առթիվ և նշել, որ անհամբերությամբ են սպասում նաև հոկտեմբերի 11-ին տեղի ունենալիք միջոցառումներին, որոնց ևս մասնակցելու են սիրով:




Լրահոս