Ժողովուրդ. 124 մլն. դոլար արժողությամբ բիոզուգարանները չեն գործում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
2012թ. ՀՀ կառավարության կողմից 124 մլն դրամ արժողությամբ գնված երկու բիոզուգարանները տևական ժամանակ է, ինչ չեն շահագործվում: Ավելին, դրանցից մեկը, որը գտնվում է “Տաթևեր” ճոպանուղու տարածքում, անսարքություն ունի: Սյունիքի մարզի Տաթև համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը “Ժոդովուրդ”-ին տեղեկացրել է, որ ճոպանուղու մոտ տեղադրված բիոզուգարանն անսարքության պատճառով չի օգտագործվում: Չի օգտագործվում նաև Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ դրված բիոզուգարանը: Եկեղեցու աշխատակիցներից մեկը, որը չի ցանկացել իր անունն ասել, “Ժողովուրդ”-ին հետևյալն է պատմել. “Զուգարանները տեղադրելու օրը մասնագետներ էին եկել արտասահմանից: Փորձարկեցին, տեղադրեցին, մի երկու անգամ էլ օգտվեցին, հետո չեմ իմանում, թե ինչի համար, փակեցին ու գնացին: Երկու օր առաջ էլի եկան, ջուրը միացրին, լույսն էլ մոռացան անջատեն, միացրած թողեցին ու գնացին”: Այսպիսով` 300 հազար ԱՍՆ դոլար արժողություն ունեցող բիոզուգարանները, որ այդքան կարևորվում էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից, չեն ծառայում իրենց նպատակին: Ի դեպ, եվրոպական երկրներում տեղադրված նմանատիպ բիոզուգարանների արժեքը 8 հազար եվրո է, ու զարմանալի է, թե ինչու է կառավարությունը ամեն զուգարանին 150 հազար ԱՍՆ դոլարից ավելի գումար տվել: 
Շարունակությունը “Ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս