Ժողովուրդ. Արտգործնախարարը բոլոր այցերը կատարում է Փարիզ մտնելով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ընտանիքն ապրում է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում: Դա է պատճառը, որ Նալբանդյանը իր գրեթե բոլոր պաշտոնական այցերը կատարում է Փարիզ մուտք գործելով: Սակայն ԱԳ նախարարի մամլո խոսնակ Տիգրան Բալայանը, թերթի գրավոր հարցմանն ի պատասխան, նշել է. “Ձեր տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում, ԱԳ նախարար էդվարդ Նալբանդյանի ընտանիքը բնակվում է Երևանում: Սխալ է նաև տեղեկությունը, թե բոլոր այցերի մեկնելիս ԱԳ նախարարը կատարում է Փարիզ մուտք գործելով”: Բայց քանի որ ԱԳՆ-ն սովորություն ունի մշտապես հերքել անգամ անհերքելի տեղեկությունները, ուստի “Ժողովուրդ”-ը տվյալ դեպքում հակված է վստահել իր աղբյուրներին:

Շարունակությունը “Ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս