Երեվանում 4 անչափահաս թունավորվել է շմոլ գազից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում մարտի 14-ին՝ ժամը 24.00-ին, հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 23.15-ին, “թունավորում շմոլ գազով” ախտորոշմամբ Լեփսիուսի 6-րդ փողոցի 12 շենքի թիվ 28 բնակարանից բուժօգնության են տեղափոխվել 4 անչափահաս երեխա: 
Մարտի 15-ին, ժամը 01.35-ին, նշված հասցեի տանտիրուհին բացատրություն է տվել, որ ենթադրում է, որ մարտի 14-ին, ժամը 20.15-ի սահմաններում, երեխաները թունավորվել են իրենց տանը խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչի շահագործման հետևանքով արտանետված շմոլ գազից: Նշանակվել են դատաբժշկական և տեխնիկական փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս