«Տրանսաէրո» ավիաընկերությունը չեղյալ է հայտարարել 55 չվերթ, որոնք նախատեսված էին հոկտեմբերի 12-ին, հաղորդում է ավիաընկերությունը Facebook-ի իր էջում։
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով ավիաընկերությանը՝ հոկտեմբերի 12-ի մնացած չվերթները կիրկանացվեն ըսկ ժամանակացույցի։ Եթե այդ չվերթները չեղյալ հայտարարվեն, «Տրանսաէրոն» պարտադիր կարգով կիրազեկի այդ մասին։
Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, «Տարնսաէրո» ավիաընկերությունը չեղյալ է հայտարարել 53 չվերթ ։
Հիշեցնենք, որ «Տրանսաէրո» ռուսական խոշոր մասնավոր ավիաընկերությունը ի վիճակի չէ վճարել պարտքերը, որոնք կզմում են շուրջ 250 մլրդ ռուբլի։
«Տրանսաէրոն» ուղևորների փոխադրում կիրականացնի մինչև դեկտեմբերի 15-ը։