Թուրքիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 92-ի. հայտարարվել է եռօրյա սուգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր առավոտյան Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է նվազագույնը 92-ի, հայտնում են Թուրքիայի իշխանությունները: Եվս 186 մարդ վնասվածք է ստացել, նրանցից մոտ 30-ը գտնվում են հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին հայտնում է BBC-ն:

1_640x426

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն եռօրյա սուգ է հայտարարել երկրում: Նրա խոսքով՝ լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ պայթյուններն իրականացվել են երկու մահապարտի կողմից:

3_640x360

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կատարվածն անվանել է «ահաբեկչության զզվելի ակտ»: «Ես խստորեն դատապարտում եմ մեր միասնականության ու մեր երկրում խաղաղ կյանքի նկատմամբ իրականացված այդ սարսափելի հարձակումը»,- ասել է Էրդողանը:

4_640x426

Ահմեդ Դավութօղլուի խոսքով՝ պայթյուններն ուղղված են եղել Թուրքիայի միասնականության, ժողովրդավարության ու կայունության դեմ:

5_640x360

 

 

 

 

 

 

 

 

Միտինգի կազմակերպիչների թվում էր նաև քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը, որը հայտարարություն է տարածել, որում ասվում է, թե կուսակցության ակտիվիստներն են եղել Անկարայում պայթյունների գլխավոր թիրախը:




Լրահոս