Պատասխանատվության ենթարկել ոստիկաններին. հայտարարություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ստորև ներկայացնում ենք Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայտարարությունը Ազատության հրապարակում 2013 թ. մարտի 14-ին ոստիկանության ապօրինի գործողությունների վերաբերյալ.
“2013 թ. մարտի 14-ին ՀՀ ոստիկանությունը հերթական անգամ անօրինական ուժային գործողություններով խոչընդոտեց Ազատության հրապարակում 2013 թ. մարտի 10-ից հացադուլի մեջ գտնվող ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի համար վրանի տեղադրմանը: Միջադեպին ներկա են եղել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, քաղաքական գործիչներ, հասարակական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, քաղաքացիներ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները նույնպես ներկա են գտնվել միջադեպին և ոչ իրավաչափ են գնահատել ոստիկանության գործողությունները, սակայն այս գնահատականը ևս ազդեցություն չի ունեցել ոստիկանների ապօրինի գործողությունների վրա:
Գտնում ենք, որ ՀՀ ոստիկանության նման գործելաոճը առավել է սրացնում ներկա իրավիճակը և իր գործողություններով լիակատար պատասխանատվություն է կրում հետագա հնարավոր անցանկալի հետևանքների համար:
Սույն հայտարարությամբ պահանջում ենք՝
ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից անհապաղ դադարեցնել իր ենթակաների կողմից իրականացվող ապօրինի գործողությունները
Պատասխանատվության ենթարկել սույն միջադեպի ընթացքում անօրինական գործողություններ կատարած ոստիկաններին
Ապահովել Ազատության հրապարակում հացադուլ իրականացնող ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի համար վրանի անհապաղ տեղադրումը:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ
Ժուռնալիստների Ասպարեզ Ակումբ ՀԿ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հակակոռուպցիոն Կենտրոն
Հայաստանի Հելսինկյան Կոմիտե ՀԿ
Կանանց Ռեսուրսային Կենտրոն ՀԿ
Հանրային Տեղեկատվության և Գիտելիքի Կարիք ՀԿ
Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ
Մենք Պլյուս ՀԿ
Նոր Սերունդ ՀԿ
Երաշխիք ՀԿ
Սպիտակի Հելսինկյան խումբ ՀԿ
Մեր Իրավունքների սահմաններ ՀԿ
Մարդու Իրավունքների Պաշտպանության Երևանյան Կենտրոն ՀԿ
Իրավունքի գերկայություն ՀԿ
Լրագրողներ Հանուն մարդու իրավունքների ՀԿ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ
“Խորան Արդ” ինտելեկտուալ կենտրոն ՀԿ
“Տրտու” մշակութային ՀԿ
Պետական կարիքների զոհեր ՀԿ
Ընդդեմ իրավական կամայականության ՀԿ Սիսիանի մասնաճյուղ




Լրահոս