2797- ամյա Երևանի տոնական առօրյան լեցուն է նաև մանկական միջոցառումներով:
Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ Աբովյան փողոցի` Շառլ Ազնավուրի հրապարակին հարակից տարածքում Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի սաները ներկայացրել են իրենց ստեղծագործությունները, որոնցում, բնականաբար, գերիշխողը երևանյան թեմատիկան է: