Սաղմոսավանք գյուղում 22-ամյա երիտասարդը ինքնասպան է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր` մարտի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 02:00-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Սաղմոսավանք գյուղի տներից մեկի անասնագոմում երիտասարդ տղամարդու դի կա կախված: Օպերատիվ-քննչական խումբը անասնագոմում հայտնաբերել է նույն գյուղի բնակիչ, 22-ամյա Ռուստամ Խ.-ի դին:
Ըստ ֆոտոլրագրողի` երիտասարդը զբաղվում էր անասնապահությամբ և 5 ամիս առաջ էր ամուսնացել, ու գյուղում զարմացել են, թե ինչն է եղել պատճառը, որը երիտասարդը դիմել է ծայրահեղ այս քայլին: 
Փաստի առթիվ ոստիկանության Արագածոտնի քննչական բաժնի քննիչ Էդգար Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:




Լրահոս