Ապարանում անհաջող վայրէջք կատարած ՌԴ քաղաքացու վիճակը ծանր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապարան քաղաքի մոտակա լեռան լանջին անկարգելով անհաջող վայրէջք կատարած ռուսաստանցու առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ArmLur.am-ը՝ այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ժամը 14.28-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ ՌԴ քաղաքացի. 1988 թ. ծնված Մաքսիմ Բառանովը անկարգելով անհաջող վայրէջք է կատարել Ապարան քաղաքի մոտակա լեռան լանջին. գտնվում է անգիտակից վիճակում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ՌԴ քաղաքացուն տեղափոխել են Ապարան քաղաքի ԲԿ:




Լրահոս