
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջեսիկա Ալբան գիրք է գրել, որն արդեն հանվել է վաճառքի: Դերասանուհու հեղինակած գիրքը` “Ազնիվ կյանք”, առողջ սնվելու, սեփական անձին բավականաչափ ուշադրություն դարձնելու եւ ֆիթնեսի մասին է: Ի դեպ, Ջեսիկան մեծ ուշադրություն է դարձնում բնական ծագում ունեցող ամեն ինչին, այդ իսկ պատճառով էլ անցած տարի ստեղծեց “The Honest Company” ընկերությունը, որը զբաղվում է ոչ տոքսիկ տնային ապրանքների արտադրությամբ: Դերասանուհին նպատակ ունի նաեւ մոտ ապագայում թողարկել բացառապես բնական հումքով կոսմետիկա: