ՀՀ Նախագահի` 2013թ. փետրվարի 18-ին ընտրությունների ընթացքում իրավախախտումների վերաբերյալ հաղորդումների քննարկման նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու եւ միասնական պրակտիկա ապահովելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի` 2013թ. հունվարի 14-ի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ: ՀՀ Նախագահի ընտրությունների ընթացքում՝ ներառյալ քարոզարշավի ժամանակ եւ քվեարկության օրը, արձանագրված միջադեպերի, ընտրախախտումների վերաբերյալ մարտի 14-ի դրությամբ ստացվել է 252 հաղորդում, որոնցից 189 հաղորդման դատախազությունն ընթացք է տվել ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքում։ Ստացված 252 հաղորդումներից 13-ին տրվել է պարզաբանում, 13-ով որոշում է կայացվել` քրեական գործ հարուցելու մասին, 223-ով որոշում է կայացվել` քրեական գործի հարուցումը մերժելու մասին, որոնցից որեւէ մեկը չի բողոքարկվել 3 հաղորդում քննարկման փուլում է: Աշխատանքային խմբի տեղեկանքին՝ բաղկացած 189 էջից, կարող եք ծանոթանալ ՀՀ դատախազության ինտերնետային էջի ,Ընտրություններե բաժնում։ Աշխատանքին խումբը համագործակցել է ինչպես զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների եւ դիտորդական առաքելությունների հետ, ինչը դրական է գնահատվել նաեւ վերջիններիս կողմից։ Մասնավորապես ԱՊՀ մասնակից պետությունների Միջխորհրդարանական Վեհաժողովի խորհրդի գլխավոր քարտուղար Ա.Սերգեեւը եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Հայդի Տագլիավինին բարձր են գնահատել համագործակցությունը:
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայություն