
Մարտի 15-ին, ժամը 06.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ամիրյան-Մաշտոց փողոցների խաչմերուկի մոտ հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ Ամիրյան 13 շենքի մոտ այրվում է ավտոտնակ` մոտ 25 քմ մակերեսով և հարակից կայանված Լ. Բարբարյանին (Սիրիայի քաղաքացի) պատկանող ,ԿԻԱե մակնիշի 813615 սիրիական պ/հ ավտոմեքենայի սրահը ու մեկ ծառ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.33-ին, մարվել` 07.12-ին: